«Պետք է ընդունել, որ ընթացող բանակցությունների հնարավոր արդյունքը կարող է լինել միայն և բացառապես փոխզիջումը, այլընտրանքը պատերազմն է». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քանի նկատառում վերջին օրերին փոխ/զիջումներին վերաբերող աստիճանաբար սաստկացող բանավեճի մասին.

1) Պետք է ընդունել, որ արդեն 22 տարի ընթացող բանակցությունների հնարավոր արդյունքը կարող է լինել ՄԻԱՅՆ և ԲԱՑԱՌԱՊԵՍ ՓՈԽԶԻՋՈՒՄԸ, այլընտրանքը պատերազմն է;

2) Որևէ ՓՈԽԶԻՋՈՒՄ կարելի է բանակցել ՄԻԱՅՆ և ԲԱՑԱՌԱՊԵՍ պաշտոնական Ղարաբաղի՝ բանակցությունների ֆորմատ վերադառնալու պարագայում;

3) Որևէ ՓՈԽԶԻՋՄԱՆ կամ դրա մտադրության մասին որևէ պաշտոնական հայտարարություն պիտի արվի ՄԻԱՅՆ և ԲԱՑԱՌԱՊԵՍ պաշտոնական Ադրբեջանի հետ միաժամանակ;

4) ՀՀ կամ ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների և/կամ քարոզիչների կողմից որևէ միակողմանի արտահայտություն ՓՈՂԶԻՋՄԱՆ կամ դրա մտադրության մասին հայկական դիվանագիտության (եթե դեռ մնացել է) կոպտագույն սխալ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031