Գյուլենին Թուրքիայում սպառնում է 1900 տարվա ազատազրկում

Թուրքիայի գլխավոր դատախազությունը երկու ցմահ ազատազրկում է պահանջել և 1900 տարվա բանտարկություն թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար, որին Անկարան մեղադրում է ձախողված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը:

Քրեական գործը հարուցվել էր 2015թ. սեպտեմբերին` կապված Գյուլենի կազմակերպության ֆինանսական գործունեության հետ:
Ավելի քան 2500 էջանոց թղթածրարը երեքշաբթի փոխանցվել է Թուրքիայի Բարձրագույն քրեական դատարանին:

Գործով անցնում է 111 մեղադրյալ: Նրանք մեղադրվում են նաև ահաբեկչությանն աջակցելու և իշխանություններին գահընկեց անելու մեջ:

Գյուլենի համար դատախազը պահանջել է 2 ցմահ ազատազրկում, ինչպես նաև 1900 տարվա բանտարկություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031