«Թուրքիան գիտակցաբար համագործակցում է ահաբեկիչների հետ». Գերմանիայի կառավարություն

Գերմանիայի նախարարների կաբինետը կարծում է, որ Թուրքիայի ղեկավարությունն իրեն հաշիվ տալիս է այն բանում, որ համագործակցում է ահաբեկչական խմբավորումների հետ: Սա է Գերմանիայի նախարարների կաբինետի գրավոր պատասխանը Ձախ կուսակցության խորհրդարանական հարցապնդմանը, որից իր կայքում մեջբերումներ է անում գերմանական ARD հեռուստաալիքը:

«Մերձավոր եւ Միջին Արեւելքում իսլամիստների եւ ահաբեկիչների հետ համագործակցությունը, ֆեդերալ կառավարության գնահատմամբ, մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի կառավարության գիտակցված քաղաքականությունն է եւ ստանում է նախագահ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանի ակտիվ աջակցությունը»,- նշել է ARD-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս