Հրապարակվել է իրանական ռազմակայանից ռուսական Տու-22Մ3-երի առաջին մարտական թռիչքի տեսագրությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների օբյեկտներին Տու-22Մ3 ինքնաթիռներով ավիահարվածներ հասցնելու տեսագրությունը:

Ավելի վաղ զինվորական գերատեսչությունը հայտնել էր, որ Տու-22Մ3 եւ Սու-34 հեռահար ռմբակոծիչները թռել են Իրանում գտնվող «Համադան» բազավորման օդանավակայանից եւ ԻՊ-ի եւ «Ջաբհաթ ան Նուսրայի» օբյեկտներին հարվածներ հասցրել Հալեպի նահանգում, Դեր Զորում եւ Իդլիբում:

Գործողության շնորհիվ ոչնչացվել են հինգ խոշոր զինապահեստներ, ինչպես նաեւ զինյալների պատրաստման ճամբարներ եւ կառավարման երեք կետեր: Նշվում է, որ ոչնչացվել են զգալի թվով ահաբեկիչներ:

Ոչնչացված բոլոր օբյեկտներն օգտագործվել են Հալեպի շրջաններում ահաբեկիչների խմբավորումների ապահովման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031