![](/banners/BeFunky-design.jpg)
ԵԱՀԿ ՄԽ-ն բանակցություններ է վարում Ղարաբաղի հարցով նոր հանդիպման համար
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Hamanaxagahner2.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խումբը կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ` Ղարաբաղյան կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը կազմակերպելու նպատակով: Այս մասին ռուսական RIA Novosti գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են հանդիպելու պատրաստակամությունը` բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու նպատակով:
Մենք շարունակում ենք աշխատանքները նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ և կապ ենք պահպանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ` քննարկելու հանդիպման կազմակերպման ընթացիկ առաջարկները»,- հայտարարել է Ուորլիքը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ ձևաչափով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
Ավելի վաղ Սարգսյանն ու Ալիևը հանդիպել էին մայիսի 20-ին Վիեննայում: