Ռուսաստանը Իրանում «Տու-22» ռմբակոծիչներ է տեղակայել
Իրանի «Համադան» ավիաբազա են ժամանել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Տու-22Մ3» ինքնաթիռներ, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Իրանը թույլատրել է դրանց տեղակայումը Սիրիա թռիչքների և ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին հարվածներ հասցնելու համար, տեղեկացնում են իրանական ու արաբական ԶԼՄ-ները:
Ինքնաթիռների տեղակայումը իրանական տարածքում թույլ կտա կրճատել թռիչքների ժամանակը 60 տոկոսով:
Ավելի վաղ Interfax-ը հայտնել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը դիմել էր Իրաքին և Իրանին` խնդրելով թույլատրել թևավոր հրթիռների թռիչքները նրանց օդային տիրույթում
ren.tv հեռուստաալիքը հայտնել է, որ ՌԴ ՊՆ-ն արդեն երկու երկրներից էլ հավանություն ստացել է «Կալիբր» հրթիռների թռիչքի համար, որոնք արձակվելու են Կասպից ծովի և Միջերկրական ծովերի ավազաններից ռազմական զորավարժությունների շրջանակում:
Մանևրները սկսկվել են օգոստոսի 15-ին: