![](/banners/BeFunky-design.jpg)
Հորդառատ անձրևների պատճառով Մերձմոսկվայում հարյուրավոր տներ են ջրածածկ եղել
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/Moskva-andzrev-2.jpg)
Մերձմոսկվայում գրեթե 250 տուն է ջրածածկ եղել հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին TASS-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կանաչ գոտի» այգեգործական միությունում ջրածածկ է եղել 765 մասնավոր տուն: Տներից 300-ում լցվել է 10-20 սմ ջուր:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընթանում են վթարա-վերականգնողական աշխատանքներ, տուժածներ չկան:
Արտակարգ դեպքի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 50 մարդ, 21 միավոր տեխնիկա: