Բաժիններ՝

«Վրաստանի կայունությունը շատ բանով կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից». Գեորգի Կվիրիկաշվիլի

Վրաստանի կայունությունը շատ բանով կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին` ելույթ ունենալով Բաթումի բնակիչների առաջ:

«Վրաստանում կայունությունը չի կարող ապահովվել, եթե մենք չունենանք նորմալ, խաղաղ հարաբերություններ Ռուսաստանի հետ»,- ասել է նա` նշելով, որ վերջին տարիներին Վրաստանի կառավարությունը պրագմատիկ քաղաքականության հաշվին կարողացել է հասնել ՌԴ-ի հետ հարաբերություններում լարվածության մեղմացման:

«Վրաստանը պատասխանատվությամբ  է վերաբերվում ՌԴ-ի հետ նորմալ հարաբերությունների հաստատմանը, միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ դա տեղի չի ունենա Վրաստանի տարածքային ամբողջականության հաշվին»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031