Բաժիններ՝

Հրեական խոհանոցի ամենահայտնի ուտեստը՝ «Ֆորշմակ»

Ավանդական հրեական կերակրատեսակ, որն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր և տարատեսակներ: Ներկայացնում ենք հրեական «Ֆորշմակի» դասական տարբերակը:

Բաղադրիչները.

1. Ծովատառեխ (сельдь) – 1 հատ (կամ փափկամիս՝ 300 գ)
2. Սոխ – 2 հատ
3. Սպիտակ հաց – 2 կտոր
4. Կարագ – 100 գ
5. Խնձոր (կանաչ, թթու) – 1 հատ
6. Պինդ եփած ձու – 2 հատ
7. Կաթ – 1.5 բաժակ
8. Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը.

1. Հացի կտորները թրջել կաթի մեջ՝ մինչև լրիվ փափկելը:

2. Մաքրել ծովատառեխը, կեղևազրկել խնձորները, հեռացնել միջուկը, մաքրել սոխը, պինդ եփել ձվերը և սառեցնել:

3. Բոլոր բաղադրիչները անցկացնել մսաղացով: Հացերը մի փոքր քամել և ավելացնել ստացված զանգվածի մեջ: Ամբողջը նորից լավ խառնել: Ավելացնել աղ և պղպեղ:

4. Վերջում ավելացնել փափուկ կարագը և նորից լավ խառնել:

5. «Ֆորշմակը» պատրաստ է, մատուցել սև հացի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս