
Ծանրորդ Սոնա Պողոսյանն ընդհանուր հաշվարկում 10-րդ տեղում է. Ռիո-2016

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանը` ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 10-րդ տեղը:
Կանանց 75 կգ քաշային կարգում Հայաստանի ներակայացուցիչ Սոնա Պողոսյանը հանդես եկավ B ենթախմբում: Երկամարտի 223 կգ արդյունքով ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 10-րդ տեղը:
Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Կորեայի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչը: