Բաժիններ՝

Թուրքիան ոչ մի դեպքում չի ընդունի Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումը. Էրդողան

Անկարան ցանկանում է Մոսկվայի հետ հարաբերություններում ոգևորությամբ նոր փուլ սկսել: Այս մասին ուրբաթ օրը՝ օգոստոսի 12-ին RTL հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ Թուրքիայի առաջնորդի խոսքերի, դա վերաբերում է քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներին:

«Մենք ցանկանում ենք ոգևորությամբ նոր փուլ սկսել ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, զբոսաշրջության ոլորտում և մի շարք այլ ուղղություններով»։

Էրդողանը նաև դժգոհել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո արևմտյան քաղաքական գործիչներից գրեթե ոչ ոք չի այցելել Թուրքիա.

«Մենք ափսոսում ենք, բայց դա այդպես է»:

Էրդողանը նաև նշել է, որ իր Թուրքիան «իրեն զգում է ճակատագրի քմահաճույքին թողնված երկրի նման՝ կապված Սիրիայի տարածքից կատարված հարձակումների հետ»։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի ընդունի Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031