Բաժիններ՝

Հրում վարժությունում Սոնան գերազանցեց իր լավագույն արդյունքը. Արտաշես Ներսիսյան

Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը գոհ է Սոնա Պողոսյանի ելույթից Օլիմպիական խաղերում։

«Ծանրամարտում կա նման բան, եթե 6 մոտեցումից 5-ը բարձրացնում են, ապա դա լավ արդյունք է։ Սոնան մինչ այս մասնակցեց երիտասարդների աշխարհի առաջնությունում` 69 կգ քաշային կարգում, այդ իսկ պատճառով պոկում վարժությունը լիարժեք չկարողացավ կատարել։ Հրում վարժությունում Սոնան գերազանցեց իր լավագույն արդյունքը։ Նա խոստումնալից մարզուհի է և եթե շարունակի նույն ոգով, ապա մեծ ապագա կունենա»,- փաստեց գլխավոր մարզիչը։

Կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 արդյունքով գրավեց 3-րդ տեղը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031