Բաժիններ՝

Կասեցվեց օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման պահանջը

Այսօր կառավարության նիստում որոշվեց կասեցնել օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրման պահանջը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցեց, որ այս որոշումը կգործի մինչև 2018թ. հունվարի 1-ը՝ մինչև աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող քվոտավորման համակարգի ներդրումը, ինչպես նաև աշխատանքի թույլտվության տրամադրման մեկ պատուհանի սկզբունքի կիրառման իրավական հիմքերի ապահովումը:

«Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների քանակը կազմում է 5179, որոնք հիմնականում ներգրավված են կրթության, գիտության, տեղեկատվության և կապի, մշակող արդյունաբերության, առևտրի, առողջապահության ոլորտներում, և առավելապես իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն: Ավելին, օտարերկրացի աշխատողների գերակշռող մասը ազգությամբ հայեր են»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի կիրառման մոտ 2 ամսվա փորձը վկայում է, որ հիմնականում գործատուները աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմելու դեպքում վերջնական նպատակադրված են լինում և ներկայացնում են յուրահատուկ նեղ մասնագիտական և աշխատանքային փորձի պահանջներ, օրինակ՝ այլ երկրներից բերված և նախկինում ՀՀ-ում չշահագործված սարքավորումները շահագործող մասնագետներ, այլ երկրների ճաշատեսակներ կամ հրուշակեղեն պատրաստող բարձրակարգ և փորձառու խոհարարներ և այլն:

Ա.Ասատրյանը նշեց, որ իրականացրած համեմատական վերլուծությունները վկայում են, որ առանց աշխատանքի թույլտվության պահանջի կիրառման՝ օտարերկրացիների ներգրավումը ներքին աշխատաշուկայում էական ազդեցություն չի ունեցել, այդ թվում՝ աշխատանքային միգրացիայի տեսանկյունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս