
Թրամփն Օբամային մեղադրել է ԴԱԻՇ-ի ստեղծման մեջ

ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անվանել է ԴԱԻՇ խմբավորման ստեղծող»:
Ինչպես գրում է Chicago Tribune-ը, նման հայտարարություն Թրամփն արել է իր համախոհների առաջ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում ելույթի ժամանակ:
«Նա ԴԱԻՇ-ի հիմնադիրն է, նա դրա ստեղծողն է, համաձա՞յն եք: Նա դրա ստեղծողն է»,- հայտարարել է Թրամփը:
Նրա խոսքով` ԴԱԻՇ-ը «հարգում է Օբամային»
Պարբերականը նշում է, որ Սպիտակ տունը չի մեկնաբանել Թրամփի ասածները: