«Միայնակ գայլի» եղբոր գործով նիստը հետաձգվել է. նրան դատարան չէին տեղափոխել

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում հետաձգվել է։ Արարատ Խանդոյանը, ով ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին, չի բերվել դատարան, և դատական նիստը հետաձգվել է։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 12-ին։

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Արարատ Խանդոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031