Բաժիններ՝

Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը կհամագործակցեն բիզնեսի, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում

Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են զարգացնել եռակողմ համագործակցությունը բիզնեսի, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում, ասվում է հռչակագրի նախագծում, որը հայտնվել է RIA Novosti-ի տրամադրության տակ:

«Կողմերը կաշխատեն հավասար և փոխշահավետ համագործակցության համընդգրկուն զարգացման վրա, ինչպես նաև կուժեղացնեն ու կընդլայնեն քաղաքական երկխոսությունը տարբեր` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մակարդակներում:

Կողմերը կշարունակեն զարգացնել զարգացնել մշակույթի, զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներում համագործակցության եռակողմ ձևաչափը, համագործակցությունը երիտասարդական փոխանակման ծրագրերի, խորհրդատվությունների և մաքսային հարցերի շուրջ, ինչպես նաև կխորացնեն կապերը երեք երկրների շրջանների և նահանգների միջև»,- ասվում է հռչակագրի նախագծում, որը պետք է այսօր հավանության արժանանա երեք երկրների նախագահների հանդիպման արդյունքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031