Քլինթոնը Թրամփից առաջ է անցել 8 տոկոսով
Հարցման արդյունքների համաձայն` ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 8 տոկոսով առաջ է անցել իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից, հայտնում է The Washington Post-ը:
Հարցումն անցկացվել է ABC հեռուստաալիքի հետ համատեղ` օգոստոսի 1-4-ը: Քլինթոնին իր աջակցությունն է հայտնել հարցվածների 50 տոկոսը, Թրամփին` 42 տոկոսը:
Ավելի վաղ հարցումները ցույց էին տվել, որ Թրամփը հետ է մնում Քլինթոնից 3 տոկոսով:



