Բաժիններ՝

«Իրանը՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի հարևան, միշտ ջանք է գործադրել ԼՂ խնդրի լուծման համար». Հասան Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երեկ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

«Մենք տեղեկացվել ենք ներկա իրավիճակի մասին: Իրանը հավատում է, որ տարածաշրջանում կվերականգնվի խաղաղութունն ու կայունությունը, հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Տարածաշրջանի տարբեր հարցերը պետք է իրենց լուծումը գտնեն խաղաղության և կայունության ճանապարհով: Իրանը՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի հարևան, միշտ ջանք է գործադրել այդ խնդրի լուծման համար: Դրա հետ կապված` մենք անում ենք հնարավոր ամեն բան»,- ասել է Ռոուհանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս