Բաժիններ՝

Ադրբեջանը և Իրանը 6 փաստաթուղթ են ստորագրել

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ընդլայնված կազմով հանդիպումից հետո երեկ կայացել է մի շարք փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն, հայտնում է Trend գործակալությունը:

Ադրբեջանի և Իրանի կառավարություններն ստորագրել են մի շարք փաստաթղթեր:
Փաստաթղթերի թվում են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման ոլորտում համագործակցության մտադրության մասին արձանագրությունը, Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջև կնքվել է էլեկտրոնային անվտանգության հարցում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու Իրանի մշակութային ժառանգության, արհեստագործության և զբոսաշրջության կազմակերպության միջև կնքվել է նաև 2016-2019թթ. զբոսաշրջության համագործակցության ոլորտում Իրագործման ծրագիր, Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել է բույսերի պաշտպանության և կարանտինի ոլորտում համագործակցության համաձայնագիր, Ադրբեջանի և Իրանի ԿԲ-ների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031