
Ինիեստան համաձայն չէ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ընտրության հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան նշել է, որ համաձայն չէ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների եռյակի հետ: Կատալոնական ակումբի ավագը նշել է, որ ամբողջովին այլ եռյակ կընտրեր:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր փիլիսոփայությունը: Ես չեմ կարող ասել, որ ինչ-որ մեկի կարծիքը սխալ է»,- նշել է իսպանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում չկա կատալոնական ակումբը ներկայացնող ֆուտբոլիստ: Լավագույն եռյակում ընդգրկվել են «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Գարեթ Բեյլը, ինչպես նաև «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:
Սիրարփի Աղաբաբյան