Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ դադարում եք ծխել
Գիտնականները մեկ անգամ չէ, որ ապացուցել են՝ ծխելը բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի վրա։ Բայց վնասակար սովորությունից ազատվելը հոգեբանորեն այնքան էլ հեշտ չէ, և հնարավոր է՝ մարդուն չի բավականացնում մոտիվացիան՝ սեփական առողջության մասին հոգ տանելու համար։
Adme.ru-ն ներկայացրել է, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ դադարում եք ծխել։
20 րոպե անց
Կարգավորվում է սրտի աշխատանքը։ Լավանում է արյան շրջանառությունը, և մեծանում է ձեռքերի ու ոտքերի զգայունությունը։
12 ժամ անց
Նվազում է ածխածնի քանակն արյան մեջ, իսկ թթվածնի քանակը մեծանում է։ Արյան բաղադրությունը կարգավորվում է։
2-3 շաբաթ անց
Նվազում է սրտի կաթվածի հավանականությունը։ Ծխախոտից կախվածության ախտանշաններն անհետանում են։ Լավանում է արյան շրջանառությունը վերջույթների անոթներում։ Զգալիորեն լավանում է թոքերի գործունեությունը։
1-9 ամիս անց
Քչանում են հազն ու շնչակտուր լինելը։ Դա միանգամից տեղի չի ունենում, քանի որ թոքերին ժամանակ է հարկավոր՝ հավաքված վնասակար նյութերը հեռացնելու համար։
1 տարի
Անհետանում է ծխախոտի պահանջարկը։ Մշակն առողջ տեսք և էլաստիկություն է ձեռք բերում։ Սրտի իշեմիկ հիվանդության հավանականությունը նվազում է 50 տոկոսով։
5 տարի
Ամբողջությամբ վերականգնվում է արյան շրջանառությունը։ Կաթվածի հավանականությունը նվազում է՝ հասնելով չծխողների մոտ դրա առաջացման հավանականությանը։ Մի քանի անգամ լավանում է նյարդային և իմունային համակարգերի գործունեությունը։
10 տարի
Թոքերի քաղցկեղի հավանականությունը 2 անգամ փոքր է՝ ծխողների համեմատ։ Նվազում է բերանի, կոկորդի, երիկամների, կերակրափողի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հավանականությունը։
15 տարի
Իշեմիկ և քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը հասնում է այն մակարդակին, ինչ չծխող մարդու մոտ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը