Բինալի Յըլդըրըմն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է գումարվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Լրատվամիջոցների համար փակ անցկացվող նիստին մասնակցում են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, ժանդարմերիայի գլխավոր հրամանատար Յաշար Գյուլերը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը և այլոք:

Տեսանյութեր

Լրահոս