
«Չիկագո Ֆայերի» Special Discovery Player-ը՝ Դավիթ Արշակյան

«Չիկագո Ֆայերը» 2 տարվա պայմանագիր է կնքել հայ ֆուտբոլիստ Դավիթ Արշակյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արշակյանը թիմին է միացել՝ որպես Special Discovery Player՝ հատուկ բացահայտված խաղացող:
«Չիկագո Ֆայերի» գլխավոր տնօրեն Նելսոն Ռոդրիգեսը նշել է, որ իրենք տպավորված են Դավիթի՝ հաղթողի հոգեբանությամբ և գոլր խփելու տարբեր եղանակներով:
«Դավիթն ունի ֆուտբոլային IQ և լավ երևակայություն: Նրա բարձր հասակը ևս շատ կօգնի մեզ: Նա ևս ցանկություն ուներ միանալու մեզ, և մենք կարծում ենք, որ միասին մենք հաջողությունների կհասնենք»,- նշել է Ռոդրիգեսը:
Սիրարփի Աղաբաբյան