Բաժիններ՝

Մեծահասակ ամերիկացիների միջին քաշը վերջին 20 տարում ավելացել է գրեթե 7 կիլոգրամով. «Այդ ցուցանիշները տագնապ են հարուցում»

ԱՄՆ-ում տղամարդկանց ու կանանց միջին քաշը վերջին 20 տարվա ընթացքում ավելացել է գրեթե 7 կիլոգրամով: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններ (ՀՎԿԿ) ամերիկյան կազմակերպությունը:

«Հաշվի առնելով սննդաբաժինների չափերը եւ դրանցում մեծ քանակությամբ ճարպերի պարունակությունը՝ զարմանալի չէ, որ ամերիկացի տղամարդկանց միջին քաշը վերջին երկու տասնյամյակների ընթացքում ավելացել է 6,8 կիլոգրամով, կանանցը՝ 7,2 կիլոգրամով»,- ասված է ՀՎԿԿ-ի հրապարակած ուսումնասիրության մեջ:

Կազմակերպության գնահատումների համաձայն՝ մեծահասակ ամերիկացիները ներկայում կշռում են միջին հաշվով 88,7 կիլոգրամ, ամերիկուհիները՝ 76 կիլոգրամից փոքր-ինչ ավելի, թեեւ դեռ 1960-ական թվականներին վերջիններիս միջին վիճակագրական քաշը կազմում էր 64 կիլոգրամ: Վերջին 20 տարվա ընթացքում ավելացել է նաեւ երկրի պատանի բնակիչների քաշը. տղաներինը՝ 6,1 կիլոգրամով, աղջիկներինը՝ 3,3 կիլոգրամով:

«Այդ ցուցանիշները տագնապ են հարուցում»,- հայտարարել է Քեյս Ուեսթեռնի բժշկական կենտրոնի ընտանեկան բժշկության եւ հանրային առողջության բաժանմունքի վարիչ դոկտոր Գութեմ Ռաուն:

Նրա խոսքով՝ ճարպակալումը շարունակում է առողջության հետ կապված խնդիրների հիմնական աղբյուրը մնալ բազմաթիվ ամերիկացիների համար, եւ իրադրությունը միայն ավելի է վատանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս