Բաժիններ՝

«Պատրաստվում ենք ևս մեկ ֆուտբոլիստ գնել, բայց Պոգբայի մասին ես խոսել չեմ կարող». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է ակումբի ամառային տրանսֆերային գործողությունների մասին:

«Եվս մեկ նորեկ մենք հաստատ կունենանք: Չեմ ուզում խոսել Պոգբայի մասին, որովհետև նա «Յուվենթուսի» ֆուտբոլիստ է: Ինձ էլ դուր չի գա, եթե ուրիշ մարզիչներ խոսեն իմ ֆուտբոլիստների մասին: Ես չեմ խոսում ուրիշ ֆուտբոլիստների մասին, բայց իրականությունն այնպիսին է, որ մենք կստորագրենք ևս մեկ խաղացողի պայմանագիր:

Տրանսֆերային շուկան, ինչպես հայտնի է, փակվում է օգոստոսի 31-ին, այնպես որ, մենք դեռ շատ ժամանակ ունենք: Բայց, իհարկե, կուզենայի հիմնական կազմն ունենալ Պրեմիեր լիգայի մեկնարկից առաջ»,- ասել է Մոուրինիոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի տրանսֆերի մասին կարող է հայտարարել մինչև կիրակի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031