«Ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը, բայց ատելություն քարոզելու մեջ ես հոգեպես անառողջ բան եմ տեսնում». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.

«Իհարկե, ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը, բայց ատելություն քարոզելու մեջ ես հոգեպես անառողջ բան եմ տեսնում, նաեւ վտանգավոր` ի վերջո, բումերանգ է:

Ատելությունից կուրացած քաղաքացիները չեն կարեկցում այդ երկու շաբաթների ընթացքում սպանված եւ վիրավոր ոստիկանների ընտանիքներին, ատելությունից կատաղած ոստիկանները մտնում են մարդկանց տները` քաղաքացիներից վրեժ են լուծում, նռնակներ են շպրտում մարդկանց վրա, սադիստաբար ծեծում են լրագրողներին:

Կողմերը կոչ են անում ատել «անարդարներին», բայց իրենց՝ «արդարների» «մանր անհարթություններին» ըմբռնումով մոտենալ: Իսկ երբ հրաժարվում ես որեւէ մեկին ատել, ուրեմն «համ մեխին ես խփում, համ նալին»: Բայց մարդը ոչ մեխ է, ոչ նալ, մարդը Մարդ է, նրա հոգին անմահ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս