Բաժիններ՝

Պուտինն ու Ռոուհանին Բաքվում կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցության հարցեր. «Իզվեստիա»

Ռազմատեխնիկական համագործակցության հարցը քննարկվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի` Բաքվում կայանալիք հանդիպմանը, «Իզվեստիայի» հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ինչպես ավելի վաղ հաստատել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահը օգոստոսի 8-ին կայցելի Բաքու` մասնակցելու Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների առաջին եռակողմ հանդիպմանը:

Ենթադրվում է, որ Պուտինը, Ալիևն ու Ռոուհանին կքննարկեն միջազգային և տարածաշրջանային քաղաքականության ընթացիկ հարցերը, գործնական համագործակցության հաստատման հեռանկարները, հատկապես` էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում:

Ինչպես հայտնում է պարբերականը, Պուտինն ու Ռոուհանին կքննարկեն երկու պետությունների ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը, նշվում է, որ իրանական կողմը հետաքրքրված է ռուսական նորագույն տեխնիկայով:
Բացի այդ, ինչպես պնդում է «Իզվեստիան», խոսք կարող է գնալ անգամ համատեղ զորավարժությունների անցկացման մասին:

Իր հերթին, Ռուսաստանի կառավարության ապարատում թերթի զրուցակիցը հայտնել է, որ ռուսական պատվիրակության կազմում է լինելու նաև Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով պատասխանատու է ռազմա-արդյունաբերական համալիրի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս