Բաժիններ՝

Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիադա-2016-ը կլուսաբանեն շուրջ 6000 լրագրողներ

Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերը կլուսաբանեն շուրջ 6 հազար լրագրողներ: Այս մասին հայտնել է Sputnik-ը՝ վկայակոչելով Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) մամուլի կենտրոնը:

2016 թվականի Օլիմպիական խաղերը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կանցկացվեն օգոստոսի 5-ից մինչեւ 21-ը:

«2016-ի Խաղերի մեկնարկին պատրաստվում են ոչ միայն մարզիկները, այլեւ լրագրողները: Ինչպես օգոստոսի 3-ին կազմկոմիտեի ներկայացուցիչները հայտնել են մամուլի կցորդների համար կազմակերպված խորհրդակցությանը, Ռիոյի Օլիմպիադայի մրցումները կլուսաբանեն շուրջ 6 հազար լուսանկարիչներ ու լրագրողներ»,- պատմել են ԱՕԿ-ում:

ԶԼՄ-ների ներկայացուցիչներն աշխատելու են օլիմպիական զբոսայգու գլխավոր մեդիակենտրոնում: «Այստեղ կան լրագրողների աշխատասենյակներ, լուսանկարիչների համար նախատեսված սպասարկման կենտրոններ, խանութներ, լվացքատներ, սրճարաններ, բանկեր»,- հավելել են գործակալության զրուցակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս