Բաժիններ՝

Իվանիշվիլին խոստացել է օգտագործել բոլոր ռեսուրսները Սաակաշվիլիի թիմի դեմ

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խոստանում է օգտագործել իր բոլոր ռեսուրսները, որպեսզի թույլ չտա Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված «Միացյալ ազգային շարժում» կուսակցության վերադարձը իշխանության ղեկին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Ստի մեքենան տարածում է տարբեր զրպարտություններ երկրի իրադարձությունների և անձամբ իմ մասին: Պատճառն այն է, որ ես մեծ ավանդ եմ ունեցել նրանց պարտության մատնելու հարցում: Ես մեծապես նյարդայնացում եմ Սաակաշվիլիի թիմին, քանի որ նրանց համար լուրջ խոչընդոտ եմ իշխանություն վերադարձի ճանապարհին: Ես պարտադիր կօգտագործեմ իմ ողջ ռեսուրսը, որպեսզի նրանք չկարողանան ժամանակը շրջել և երկիրը վերածել իրենց սադիստական փորձերի լաբորատորիայի»,- ասված է բաց նամակում, որը հրապարակել է Իվանիշվիլին:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ անձամբ չունի ոչ մի պլան և նպատակ` կապված կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

«Ես չեմ պայքարում իշխանության գալու համար, ես դա արդեն ապացուցել եմ, ինձ ոչ մի պաշտոն չի գրավում և ես չեմ ակնկալում նյութական շահ»,- գրել է Իվանիշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս