Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նաիրի Հունանյանի և «Սասնա ծռերի» գործողությունների մասին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Սասնա ծռեր» խմբի և Նաիրի Հունանյանի գործողությունները չի նմանեցնում իրար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը նրանից հետաքրքրվեց՝ Նաիրի Հունանյանն էլ էր ընտրել զենքի ճանապարհը, բայց ինչո՞ւ եք Դուք Հոկտեմբերի 27-ը դատապարտում եք, իսկ այս զինված խմբի գործողություններն արդարացնում եք:

«Ես աղերս չեմ տեսնում, իմ միակ ցավը զոհված երկու ոստիկաններն են: Դուք հիշում եք՝ նախագահական ընտրությունների ժամանակ իմ պատվիրանը՝ «ոչ մի զոհ», հիմա զոհ եղավ, և տակավին չգիտենք՝ ինչ պայմանների ներքո այդ զոհերը եղան, նաև եղան վիրավորներ, բայց ես տեսնում եմ՝ այս ակցիայի, հակաահաբեկչական գործողության մեջ ոչ միայն տեսնում եմ հանրային զորակցություն, այլև հույս, որ մենք կունենանք պետություն, և Օսիպյանի և մյուսների ազատ արձակումը, ինչպես նաև բազմաթիվ այլ ազդակներ ցույց են տալիս, որ այդ երկուսի միջև շատ մեծ տարբերություններ կան»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս