Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց զինանոցում նոր «զենք» են ավելացրել` կատուներ. ԶԼՄ-ներ

ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը իր հավաքագրման զինանոցում ավելացրել է կատուների, գրում է Muslimpress-ը:

Դաժան ու արյունարբու ԴԱԻՇ-ն իր իմիջը որոշել է մեղմել ու մարդկայնացնել` օգտագործելով կատուների, որպեսզի նոր զինյալներ ներգրավվի իր շարքերը:
Խմբավորման Dabiq կոչվող քարոզչական ամսագրի վերջին համարում տեղադրվել է զինյալի լուսանկար` կատվի ձագի հետ: Լուսանկարին կից հոդվածում ասվում է, որ կատվի ձագը մոտեցել է զինյալին ու ցատկել նրա ձեռքերի մեջ:

Պարբերականը ենթադրում է, որ ԴԱԻՇ-ը ցանկանում է ցույց տալ, որ իր զինյալներն այդքան սարսափելի չեն, եթե կատուներն են ցանկանում գնալ նրանց մոտ:

Լոնդոնի Թագավորական քոլեջի արմատականացման ուսումնասիրության միջազգային կենտրոնի փոխտնօրեն Շիրազ Մահերն ասում է, որ ԴԱԻՇ-ը որդեգրել է հասարակության աչքում իր կերպարը մեղմելու կուրս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031