Բաժիններ՝

Խաչատուրովը բիլիարդ ակումբը մոտեցրել է ՊՆ-ին. արդեն 4 րոպեում կարող է հասնել ակումբ. armtimes.com

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի (թաղապետարանի) դիմաց մոտ 10 օրից կբացվի «Էյֆե» բիլիարդ-ակումբը, որը մամուլի հրապարակումների համաձայն՝ պատկանում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով Armtimes.com-ի հարցին, թե արդյոք նշված բիլիարդ-ակումբը պատկանում է Յուրի Խաչատուրովին կամ իր ընտանիքին, ասաց. «Որեւէ զինվորականի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվության չեմ տիրապետում»:

Նկատենք, որ այդ ակումբի դեռեւս միակ սրահը գործում է Արաբկիր վարչական շրջանում, գլխավոր շտաբի նախկին շենքից ընդամենը 1 կիլիոմետր հեռավորության վրա: Ավտոմեքենայով կարելի է ակումբ հասնել ընդամենը 3 րոպեում: Բիլիարդ ակումբի նոր սրահը ՀՀ ՊՆ վարչական համալիրից (որտեղ էլ այժմ գտնվում է Խաչատուրովի աշխատասենյակը) հեռու է 1 կմ 400 մետր, այս տարածությունը կարելի է հաղթահարել ընդամենը 4 րոպեում: Կարելի է կարծել, որ Յուրի Խաչատուրովը չցանկանալով Նոր Նորքի 2-րդ զանգվածից հասնել Ազատության պողոտա (6.6 կմ), բիլիարդ ակումբը մոտեցրել է իր աշխատանքի վայրին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս