Բաժիններ՝

Աբգար Ափինյանը Սերժ Սարգսյանին առաջարկում է ամեն ամիս մի նախարարի աշխատանքից ազատել

«Մենք պատրաստ չենք նման ծայրահեղ վիճակների, և այդ անպատրաստությունը հենց առաջին քայլերից երևաց, չկարողացանք իրադրությունը չսրել, և վերջին երկու շաբաթներին, կարծես, մեր ժողովրդին տարանք դժոխքի միջով, ունեցանք զոհեր, վիրավորներ, ծայրահեղ սրված իրավիճակ, հասարակություն, որն այլևս ոչ մի բանի չի հավատում»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Երևանի գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը:

Նրա խոսքով՝ Աստված մեր առջև ստեղծում է իրավիճակներ, որ հաղթահարելով՝ կարող ենք աշխարհին ներկայանալ՝ իբրև բարձր ժողովուրդ. «Այս անգամ էլ մենք այդ արգելքը չհաղթահարեցինք: Շատ ցավալի մի զգացողություն կա, ամոթի զգացողություն այն ամենի համար, ինչ մենք արել ենք: Որքա՜ն հոգեպես վիրավորված մարդիկ կան, այդ վիրավորանքը չի անցնելու, այն շարունակելու է ցավ տալ առաջիկա ամիսների ընթացքում: Կարծում եմ՝ անպայման կառավարությունը պետք է փոխվի, անճարակների այս խումբը, որ ոչ մի բանի ընդունակ չէ, պետք է աստիճանաբար հրաժեշտ տան իրենց պաշտոններին, որովհետև նախարարի պաշտոնը պարտավոր է զբաղեցնել հասարակության մեջ բարձր հեղինակություն ունեցող անձ, սրանք այդ հեղինակությունը չունեն, դրա համար ես անձնապես նախագահին խնդրում եմ՝ ամեն ամիս մեկ-երկու հոգի պետք է հեռանան»:

168.am-ի հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունները դասեր են քաղել կատարվածից, Ա. Ափինյանն այսպես պատասխանեց. «Ակնհայտ է, որ իշխանությունը դասեր քաղել է տեղի ունեցածից, և այն, որ ՀՀ նախագահը հայտնեց, որ կարիք կա կազմելու համաձայնության կառավարություն, նշանակում է՝ լուրջ փոփոխություններ սպասվում են»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս