
ՌԴ-ն կարող է ռազմավարական ավիացիան վերադարձնել Սիրիա. «Կոմերսանտ»

Ռուսաստանը կարող է ռազմավարական ավիացիան վերադարձնել Սիրիա երեկ խոցված ռուսական «Մի-8» ռազմատրանսպորտային ուղղաթիռի պատճառով, գրում է «Կոմերսանտը»:
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ներկայիս փուլում ռուս զինվորականները դարձյալ դիտարկում են ռազմավարական ավիացիայի ներգրավման տարբերակը, որը հարվածներ կհասցներ Հալեպի հարևանությամբ գտնվող տարածքներին, որտեղ գտնվում են զինյալների դիրքերը:
Այդ հարցով վերջնական որոշումը ընդունվելու է ՌԴ գլխավոր շտաբում խորհրդատվություններից հետո:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Սիրիայի Իդլիբ նահանգում խոցվել էր ՌԴ ռազմատիեզերական ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռը:
Ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 3 անդամներն ու Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի 2 սպաները, որոնք բոլորն էլ սպանվել են:
Կրեմլն արդեն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին և մտերիմներին: