Բաժիններ՝

Արգենտինայի հավաքականի մարզիչ դարձավ մի մարդ, որի մասին Դուք երբեք չեք լսել

«Սամպաուլուի» գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան ընդունել է Արգենտինայի հավաքականը գլխավորելու առաջարկությունը: Այդ մասին հաղորդում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը:

«Բաուսան առաջարկություն է ստացել Արգենտինայի հավաքականից և որոշում է կայացրել գլխավորել ազգային թիմը: Նա հեռանում է «Սամպաուլուից» 8 ամիս ակումբում աշխատելուց հետո»,- ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Բաուսայի մարզչական կարիերայում գլխավոր ձեռքբերումները հանդիսանում են 2008 և 2014թթ. Լիբերտադորեսի գավաթում «ԼԴՈւ Կիտոյի» (Էկվադոր) և «Սան Լորենցոյի» (Արգենտինա) հետ հաղթանակները:

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի տեղը թափուր էր մնացել այն բանից հետ, երբ Խերարդո Մարտինոն հրաժարական էր տվել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031