
Հունաստան ժամանած ներգաղթյալների թիվը կրկնապատկվել է Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո

Ներգաղթյալների թիվը, որոնք ժամանում են Հունաստանի կղզիներ, կրկնակի ավելացել է Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո, գրում է Daily Mail-ը:
Ինչպես հաղորդվում է, ռազմական հեղաշրջումից 2 շաբաթ անց ավելի քան 1170 ներգաղթյալ է հատել Էգեյան ծովը: Ընդ որում` 2 շաբաթ ավելի վաղ նրանց թիվը կազմել է 560 մարդ:
Բացի այդ` պարբերականը ներկայացնում է Իտալիայի տվյալները: Միայն 4 օրում այնտեղ փրկվել է 6500 փախստական, որոնք փորձել են ծովով հասնել Եվրոպա:
Լիբայի Սաբրատա քաղաքի քաղաքապետը իր հերթին հայտարարել է անցած ամիս լողափին հայտնաբերվել է ներգաղթյալների 120 մարմին:
Իսպանիայի առափնյա պահպանության ծառայությունը նույնպես հայտնել է ներգաղթյալների թվի ավելացման մասին: Այսպես, անցած հանգստյան օրերին հաջողվել է փրկել 74 ներգաղթյալի: