Բաժիններ՝

Թարմացված Pokémon GO-ն ավելի անվտանգ կլինի

Թարմացված Pokémon GO խաղը պարունակում է շատ նորություններ, սխալների ուղղումներ և շատ հետաքրքիր գործառույթներ: Խաղի հեղինակներն օգտատերերին հորդորում են անպայման օգտվել առաջարկվող թարմացումներից:

Թարմացված խաղի մեջ կարող եք մշակել ձեր կերպարը: Դուք կարող եք ընտրել կառուցվածք, թխություն, աչքերի գույն և այլն: Բացի այդ, այս կերպարը կարող եք փոփոխել անմիջապես խաղի ընթացքում:

Pokémon GO խաղի թողարկումից հետո շատերը սկսեցին խոսել խաղի վնասների մասին: Մարդիկ չարագործներին որսալու համար նայում էին սմարտֆոնի էկրանին՝ մոռանալով պահպանել անվտանգության կանոնները: Այժմ արդեն խաղը պարբերաբար կուղարկի հաղորդագրություններ այն մասին, որ պետք է հետևել ճանապարհին, նայել շուրջը, չխաղալ խաղը մեքենայի ղեկին:

Խաղի նոր տարբերակի մեջ շատ հեշտ կլինի նաև սխալների ուղղումներ կատարելը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031