Գևորգ Կոստանյանը ԱԱԾ-ից պահանջել է «Սասնա ծռերի» գործը. այն կուղարկվի ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար Հատուկ քննչկան ծառայություն ուղարկելու համար։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայությունից նման միջնորդություն չեն ստացել։

ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտարարել է, որ օգոստոսի 1-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ: Դատախազությունից հայտնեցին, որ որևէ քննչական մարմին նման միջնորդություն անելու իրավասության չունի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031