Բաժիններ՝

Նովակ Ջոկովիչը հաղթեց կարիերայի 30-րդ Մասթերսը

Տորոնտոյի մրցաշարի եզրափակչում սերբը հաղթեց Կեյ Նիսիկորիին 6:3, 7:5 հաշվով: Թենիսիստները կորտում անցկացրին 1 ժամ 23 րոպե: Ջոկովիչը կատարեց 5 էյս, իրականացրեց 4 բրեյք-փոինթ և թույլ չտվեց ոչ մի կրկնակի սխալ:

Անձնական հակամարտության մեջ հաշիվը դարձավ 10:2՝ հօգուտ Ջոկովիչի, ընդ որում, Նովակը հաղթել է Նիսիկորիին վերջին 8 խաղերում:

Ջոկովիչը կարիերայում 4-րդ անգամ հաղթեց Rogers Cup-ը, իսկ ընդհանուր առմամբ նրա հաշվին գրանցվեց Մասթերսի ռեկորդային 30-րդ հաղթանակը: Ռաֆայել Նադալը հաղթել է 28 Մասթերս:

Այս տիտղոսը սերբի համար դարձավ 7-րդը՝ մրցաշրջանում, և 66-րդը՝ կարիերայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս