
Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը կփոխի գրանցումը

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը կդառնա «Արսենալի» ֆուտբոլիստ:
Ըստ Lebuteur-ի տեղեկության, ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը այսօր կամ վաղը պաշտոնապես կտեղափոխվի «Արսենալ»: Տրանսֆերի արժեքը կկազմի 44 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթին» ալժիրցու համար «Լեսթերին» առաջարկել է 40 մլն եվրո, սակայն «աղվեսները» հրաժարվել էին այդ առաջարկից:
Ամառվա սկզբին հաղորդվել էր, որ Անգլիայի չեմպիոնների առաջատարը պատրաստ է նոր մարտահրավերների և կարող է հեռանալ թիմից:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը զինագործների ղեկավարության հետ և հիմա մնում է միայն «Լեսթերի» պաշտոնական համաձայնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը