![](/banners/BeFunky-design.jpg)
Երեկ 165 քաղաքացի է բերման ենթարկվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/xorenaci.jpg222.jpg)
Երեկ Երևանի Խորենացի փողոցից և Սարի թաղից ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 165 քաղաքացի։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Մեր հարցին՝ արդյոք նրանք ազատ են արձակվել, ոստիկանույունից պատասխանեցին, որ այս պահին միայն այդքանը կարող են ասել։
Նշենք, որ երեկ ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել, այդ թվում լրագրողներ։