«Վիտալի Բալասանյանը ցանկացած պահի պատրաստ է վերսկսկել բանակցությունները «Սասնա ծռեր» խմբի հետ». Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը տեղեկություն չունի այն մասին, որ գեներալ-մայոր, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը վերսկսել է բանակցությունները «Սասնա ծռեր» խմբի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ Վիտալի Բալասանյանը ցանկացած պահի պատրաստ է վերսկսկել բանակցությունները:

Հարցին, թե բանակցությունների վերսկսման համար որտեղի՞ց է առաջարկի սպասում Վ. Բալասանյանը, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Բացառապես ներսում գտնվող զինված խմբի ցանկության պարագայում դա կլինի, բայց ոչ թե՝ իրենց թելադրած պայմաններով: Սա պետք է հասկանալ, ներսում արդեն ահաբեկիչներ են, և նրանք չէ, որ պետք է թելադրեն պայմանները»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031