Հռոմի պապն այցելել է Աուշվից համակենտրոնացման ճամբար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լեհաստան կատարած իր ուղևորության ընթացքում այցելել է Օսվենցիմի Աուշվից-Բիրկենաու նախկին նացիստական համակենտրոնացման ճամբար:
Այս մասին հայտնում է BBC-ն:
Այցի ժամանակ Հռոմի պապն աղոթել է: Օրվա երկրորդ կեսին նա կայցելի Կրակովի մանկական հիվանդանոց, որտեղ կհանդիպի հիվանդ երեխաների ու նրանց ծնողների հետ:
Այդպիսով, նա դարձավ Հռոմի երրորդ պապը, որը այցելել է նախկին համակենտրոնացման ճամբար:
79-ամյա Հռոմի պապը Լեհաստանում է «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ համագումարի շրջանակում, որը անցկացվում է Կրակովում հուլիսի 26-31-ը: