Բաժիններ՝

Թուրքիայի պաշտպանության նախարարի օգնականը փախել է երկրից

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկի օգնական, գնդապետ Թևֆիկ Գեկը հեռացել է երկրից: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Վերջինիս խոսքով` իր օգնականը փախել է Թուրքիայից այն բանից հետո, երբ հարցաքննվել է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում:

Իշիկը հայտարարել է, որ գյուլենականների դեմ պայքարի շրջանակում Զինված ուժերում զտումները շարունակվելու են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ընդհանուր առմամբ 110 գեներալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031