ԱՄՆ հետախուզության ղեկավարը Ռուաստանին մեղադրում է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելու մեջ
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է փորձել միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին, քանի որ ունի իր հարևանների քաղաքական գործընթացների վրա ազդելու պատմություն, հայտմում է Bloomberg-ը:
Նրա խոսքով` «մեծ չափազանցություն» չէր լինի պատկերացնել, որ Ռուսաստանը ԱՄՆ Դեմոկրատականա կուսակցության ազգային կոմիտեի անդամների էլեկտրոնային փոստերի սերվերները կոտրելու ճանապարհով փորձեր ազդել Միացյալ Նահանգների քաղաքական գործընթացների վրա:
«Ինձ համար Պուտինն այնպիսի վերադարձ է դեպի անցյալ, սակայն ոչ կոմունիստական դարաշրջան, այլ ավելի շատ, ցարական դարաշրջան: Ռուսական կողմը իրականացրել, իրականացնում և շարունակելու է իրականացնել մեթոդներ, մոտեցումներ ռազմական առճակատման փոխարեն` նպատակ ունենալով ստեղծել տեսանելիություն, որ գերկայսրություն է` մեզ հավասար (ԱՄՆ)»,- հայտարարել է Քեփլերը` ելույթ ունենալով Կոլորադո նահանգում:
Այդուհանդերձ, նա հավելել է, որ ներկայում դեռ չափազանց վաղ է մեղադրել Ռուսաստանին էլփոստի սերվերները կոտրելու մեջ, գրում է Politico-ն:
ԶԼՄ-ների տարածած հաղորդագրություններից հետո, որ Ռուսաստանն առնչություն ունի ԱՄՆ դեմոկրատների ազգային կոմիտեի անդամների էլփոստի սերվերները կոտրելուն, Կրեմլը նման տեղեկությունը աբսուրդային է հայտարարել:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուսական թեման օգտագործվում է ԱՄՆ նախընտրական արշավի ժամանակ: