![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ի դեմ ուղղված բողոքի ակցիա` թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայի հարևանությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/1472522571.jpg)
Անատոլիայի երիտասարդական ասոցիացիայի ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայի մոտ, որի ընթացքում մեղադրել են ԱՄՆ-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ, գրում է թուրքական Sabah թերթը:
Ավելի վաղ թուրքական Yeni Safak թերթը, հղում կատարելով աղբյուրներին, պնդել է, որ ամերիկացի պաշտոնաթող գեներալ Ջոն Քեմփբելը, որը Աֆղանստանում ամերիկյան ուժերի նախկին հրամանատարն էր, իբր թե օգնել է ապստամբներին ու նրանց հետ գաղտնի բանակցություններ բարել «Ինջիրլիք» բազայում:
Ակտիվիստները վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ և կոչ արել երկրի քաղաքացիներին միանալ նման ակցիաներին: