Բժիշկներն իրենց պատանդ չեն զգում. բժշկի մայրը մանրամասներ է ներկայացնում. Armtimes.com
Armtimes.com-ին հաջողվել է կապ հաստատել «Շտապօգնության» հերթապահ բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր՝ Հասմիկ Խեչոյանի հետ: Կայքը տեղեկացել է, որ բժիշկն այս պահին ՊՊԾ գնդի տարածքում է, եւ ոստիկանութունը հայտարարում է, որ խումբը պատանդ է վերցրել իրենց աշխատանքը կատարող բուժանձնակազմին: Անահիտ Խեչոյանն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել որդու հետ.
«Ասաց, որ ամեն ինչ նորմալ է, որ իրենք իրենց աշխատանքն են կատարում»: Բժշկի մոր խոսքով՝ որդին փոխանցել է, որ իրենց բռնի ուժով չեն պահում, իսկ պարտավոր են մնալ, քանի որ այնտեղ վիրավոր մարդիկ կան:
«Երբ վերջացնեն, հուսով եմ, որ իրենք դուրս կգան»,- ասել է բժշկի մայրը եւ հավելել, որ այս պահին հեռախոսն անջատված է, եւ ինքը որդու հետ խոսել է ավելի վաղ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կլայքում։