Մոսկվա-Երևան 5 ժամով հետաձգված չվերթի նստեցումը կատարվել է, ինքնաթիռը Հայաստանում կլինի 2.5 ժամից
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Երևան եկող «UTair» ավիաընկերության հետաձգված չվերթի նստեցումը տեղի է ունեցել, ինքնաթիռը պատրատվում է թռիչքի:
Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց «UTair» ավիաընկերության Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչը: «Նստեցումը Մոսկվայում սկսվել է, մոտակա մի քանի րոպեների ընթացքում կունենանք թռիչք»,ասաց նա:
Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մնացականյանը գրառում էր կատարել` հայտնելով, որ «Վնուկովո» օդանավակայանից 873-րդ համարի ՄոսկվաԵրևան ժամը 11:10ի չվերթի ուղևորներին նստեցումից հետո իջեցրել էին` ինքնաթիռում անսարքություն հայտնաբերելու
պատճառով: 4 ժամից ավելի օդանավակայանում սպասելուց հետո փորձել են կրկին նստեցնել նույն ինքնաթիռը, բայց ուղևորներն ընդդիմացել
են և պահանջել ուրիշ օդանավ:
Ավիաընկերության ներկայացուցչից ճշտեցինք նույն ինքնաթիռով է իրականացվել թռիչքը, թե ոչ, նա ասաց. «Ուղևորներին նստեցրել են ինքնաթիռ, չեմ կարող ասել նույնն է, թե փոխվել է: Նախնական մեզ ասել են, որ ինքնաթիռ է փոխվում: Մեզ ասել են, որ ինքնաթիռն ունի տեխնիկական խնդիր, այդ ժամանակ արվում են համապատասխան քայլեր, որ չվերթը կատարվի: Խափանված ինքնաթիռները ընդհանրապես չեն թռչում, քանի որ առաջնահերթ թռիչքային անվտագությունն է:
Վախենալու ոչ մի բան չկա, եթե ինքնաթիռը համապատասխանում է թռիչքային անվտանգությանը, ուրեմն դրանով էլ կատարվում է թռիչքը: Ուղևորները թող չանհանգստանան ու չվախենան»,վստահեցրեց նա:
Ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ թռիչքից 2.5 կես անց ինքնաթիռը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում, որից 1 ժամ անց կրկին կթռչի Մոսկվա` իրականացնելով 874րդ չվերթը: Նշյալ չվերթը, համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքատախտակի` նախատեսվում էր իրականացնել ժամը 16:00ին: Ստացվում է, որ 874րդ չվերթը հետաձգվում է առնվազն 3.54 ժամով: