Ոստիկանները կամ մյուս պաշտանատար անձինք վիրավորվածների մերձավոր ազգականներին պետք է պարտադիր ներկայացնեն իրենց գործողությունների հիմքերը. ՄԻՊ
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այսօր տեղի ունեցած փոխհրազգության հետևանքով վիրավորվածներ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի ազգականները մեր ներկայացուցիչներին ներկայացրել են բողոք այն մասին, որ Ոստիկանությունն իրենց անհիմն արգելում է տեսակցել վիրավորվածներին:
Ընդ որում, մեզ հաղորդվում է, որ բժշկական անձնակազմը տեսակցելու հարցում որևէ խնդիր չի տեսնում, իսկ ոստիկանությունը արգելքի հարցում պատճառներ չի ներկայացնում: Ըստ հաղորդումների նույն խնդիրն առկա է նաև փաստաբանների տեսակցության ապահովման հարցում: Այս մասին առկա են նաև հրապարակումներ ԶԼՄ-ներում:
Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանները կամ իրավասու մյուս պաշտանատար անձինք վիրավորվածներ Ա.Պետրոսյանի և Հ.Հարությունյանի մերձավոր ազգականներին պետք է պարտադիր ներկայացնեն իրենց գործողությունների հիմքերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումներ:
Հակառակ դեպքում՝ ոստիկանության գործողությունները կլինեն անհիմն և անթույլատրելի: Փաստաբանների մուտքի անհիմն արգելքը նույնպես անթույլատրելի է: Մեր կողմից արդեն նախաձեռնվել է համապատասխան ընթացակարգ՝ արագ կերպով պարզելու համար ստեղծված իրավիճակի հանգամանքները և նպաստելու խնդրի լուծման