«Յուվենթուսը» հրաժարվել է վաճառել Պոգբային «Մանչեսթեր Յունայթեդին» 120 մլն եվրոյով և պահանջում է 130 մլն
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցությունները «Յուվենթուսի» հետ՝ կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ:
Ըստ Gianlucadimarzio.com-ի տեղեկության, անգլիական ակումբը ֆրանսիացու համար առաջարկել է 110 մլն եվրո, ավելացրած ևս 10 մլն՝ բոնուսների տեսքով, սակայն թուրինիցները չեն ընդունել առաջարկը: Ինչպես հաղորում է The Guardian-ը, թուրինցիները խնդրել են «Մանչեսթեր Յունայթեդին» բարելավել Պոլ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը և հույս ունեն նրա համար ստանալ 130 մլն եվրո:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինի «Յուվենթուս» հավանական տեղափոխությունը կապված չէ Պոգբայի հնարավոր վաճառքի հետ: Թուրինցիները մտադիր են ֆինանսավորել Իգուաինի 90 միլիոնանոց տրանսֆերն այն միջոցների հաշվին, որոնք կստացվեն Մարիո Լեմինի, Սիմոնե Ձաձայի և Ռոբերտո Պերեյրայի վաճառքից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը